Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Զինծառայողի դի է հայտնաբերվել

13.11.2024, 20:52
Առավոտյան զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։