Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Զոդի կամրջի մոտ Mercedes–ը բախվել է մարդատար գնացքին

14.02.2023, 10:26
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Զոդի կամրջի մոտ
Զոդի կամրջի մոտ Mercedes–ը բախվել է մարդատար գնացքին
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Զոդի կամրջի մոտ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 20։28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–