Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս գրանցված երկրաշարժից հետո նաև հետցնցում է գրանցվել

18.10.2013, 12:12
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ:
Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս գրանցված երկրաշարժից հետո նաև հետցնցում է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ:

Ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 43.840:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:-0-