Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱԱԾ. Եվս մեկ պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից

18.07.2016, 15:57
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների և բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ:
ԱԱԾ. Եվս մեկ պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից

ԵՐԵՎԱՆ,18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 18-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում, բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ,  հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։ 

«Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: -0-