Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԱԾ–ն հերքում է զինված ապստամբության մասին լուրերը

17.07.2016, 13:03
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Երևանում կատարվող իրադարձությունների մասին։
ԱԱԾ–ն հերքում է զինված ապստամբության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Երևանում կատարվող իրադարձությունների մասին։

«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

«Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները», – նշվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում է հայտարարության մեջ:–0–