Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱԻՆ. Իտալիայի երկրաշարժի զոհերի թվում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

25.08.2016, 10:55
Իտալիայում գրանցված երկրաշարժի զոհերի կամ տուժածների թվում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։
ԱԻՆ. Իտալիայի երկրաշարժի զոհերի թվում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իտալիայում գրանցված երկրաշարժի զոհերի կամ տուժածների թվում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը, մասնավորապես, նշում է, որ պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախօրեին ժամը 23.00-ի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի, առավել վնասվել են Ամիկոլի և Ամիդրիչե բնակավայրերը: Հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:–0–