Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ախթալայի կոմբինատում տեղի ունեցած քարաթափման հետևանքով 49–ամյա բանվոր է տուժել

28.11.2017, 17:26
Այսօր քարաթափում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
Ախթալայի կոմբինատում տեղի ունեցած քարաթափման հետևանքով 49–ամյա բանվոր է տուժել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր քարաթափում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 28-ին ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ի «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

«Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–