Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը

15.07.2016, 12:33
Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը:
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը:

«Հաստատված տեղեկություններ դեռ չկան», - նշվում է Facebook սոցիալական ցանցի գերատեսչության էջում։

Պատասխանելով օգտատերերից մեկի մեկնաբանությանը, այն մասին, որ Նիսում զոհվել է մեկ հայ կին, գերատեսչությունից պատասխանել են, որ իրենք տարածում ենք միայն Ֆրանսիայի համապատասխան մարմինների տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը:

Երևանը խստորեն դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը>>

«Տեղեկացվել ենք համապատասխան գրառման մասին, բայց տեղեկատվություն կտարածենք, երբ մեզ կտրամադրվի պաշտոնապես հաստատված տեղեկատվություն՝ հաշվի առնելով և տեղեկատվության հստակության անհրաժեշտությունը և հնարավոր տուժածների հարազատների համար ծանր հոգեբանական վիճակը», - նշվում է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Նիսում հուլիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ բեռնատարը Նիսի ափամերձ տարածքում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, տասնյակ մարդ վիրավորվել է: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է ահաբեկչություն: -0-