Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Նիսում երկրորդ քաղաքացու զոհվելու մասին լուրը

15.07.2016, 15:51
Նիսում Հայաստանի երկրորդ քաղաքացու զոհվելու մասին լուրը չի հաստատվում։
ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Նիսում երկրորդ քաղաքացու զոհվելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նիսում Հայաստանի երկրորդ քաղաքացու զոհվելու մասին լուրը չի հաստատվում, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան միկրոբլոգում։

«Նա ողջ է», – հայտնել են ԱԳՆ–ից։շ

Ավելի վաղ արտգործնախարարությունը տեղեկացրել էր ՀՀ երկու քաղաքացիների զոհվելու մասին։

Նիսում հուլիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ բեռնատարը ափամերձ տարածքում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, ևս 18 մարդ ծանր վիճակում է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է ահաբեկչություն: –0–