Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հինգ անչափահաս է ձերբակալվել երկաթուղուց կապի մալուխներ գողանալու համար

03.05.2012, 15:32
Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի հինգ անչափահաս բնակիչների, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի հինգ անչափահաս բնակիչների, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝  15-17 տարեկան անչափահասները ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին և 30-ին Նորագավիթ-Մասիս վազուրդի տարբեր հատվածներում գողացել են կապի մալուխները:

«Արդյունքում երկաթուղուն հասցված վնասի չափը գերազանցում է 536 000 դրամը: Գողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին Ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ոստիկանների ու երկաթուղու աշխատողների համատեղ կատարված աշխատանքի շնորհիվ: Պարզվեց, որ անչափահասները գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնել են որպես մետաղի ջարդոն»,- նշված է հաղորդագրությունում: 

Ներկա պահին քննությունը շարունակվում է: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղու և գնացքների անվտանգության համար: Մասնավորապես, գողացած կապի մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների և լուսանշանների հետ կապը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--