Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ինդոնեզիայում կազմակերպված ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ

14.01.2016, 11:23
Ինդոնեզիայում կազմակերպված ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան։
Ինդոնեզիայում կազմակերպված ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինդոնեզիայում կազմակերպված ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան, Twitter–ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

10–14 հոգուց բաղկացած գրոհայինների խումբը հինգշաբթի առավոտյան Ջակարտայի կենտրոնում մի շարք պայթյուններ է կազմակերպել։ Վերջին տվյալներով` զոհվել է վեց մարդ։ Պայթյուններից մեկը գրանցվել է առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks սրճարաններից մեկի մոտակայքում։ Այդ շրջանում են գտնվում հյուրանոցներ, դեսպանատներ և գրասենյակներ։

«Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան տվյալներով` Ջակարտայում գրանցված ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան», – նշել է Բալայանը։ –0–