Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Իշխանությունը պատրաստվում է գրոհի». Վարուժան Ավետիսյան

29.07.2016, 17:09
«Հիմնադրիր խորհրդարանի» փոխնախագահ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են գրոհի։
«Իշխանությունը պատրաստվում է գրոհի». Վարուժան Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. «Հիմնադրիր խորհրդարանի» փոխնախագահ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են գրոհի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Առաջին լրատվականին»։ 

«Այս պահին ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքով ենթադրում ենք , որ ռումբեր են գցում» -  ասել է ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավտեիսյանը։

«Դեռ չգիտենք հստակ ինչ է, բայց ենթադրում ենք, որ ռումբեր են՝ հետագայում դրանք պայթեցնելու համար»,– նշել է Ավետիսյանը։

Նա հավելել է, որ իրենց կարծիքով՝ իշխանությունները գրոհի, հատուկ գործողության են պատրաստվում։

«Մենք էլ դրան պատրաստ ենք»,- եզրափակել է նա։–0–