Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)

01.11.2017, 11:31
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։ Տեղի իշխանությունները կարծում են, որ ոճրագործը գործել է դիտավորյալ, և տեղի ունեցածը ահաբեկչություն է։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ, տղամարդը միայնակ է գործել։ ԶԼՄ–ները հայտնել են նաև նրա անունը` Սաֆուլո Սաիփով` Ուզբեկստանից, ով ապրում էր Ֆլորիդա նահանգում։ Իշխանությունները պաշտոնապես չեն բացահայտում կասկածյալի ինքնությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ինչպես ց մամուլի ասուլի ժամանակ ասել է քաղաքային ոստիկանության պետ Ջեյմս Օնիլը, ահաբեկչի մոտ եղել է պնևմատիկ զենք։ CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, դուրս գալով մեքենայից` ոճրագործը վանկարկել է «Ալլահ Աքբար»։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդու մոտ առկա է եղել գրություն, որտեղ նշված է եղել, որ նա գործել է հանուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ –0–