Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Մանվել Գրիգորյանի փաստաբանը Facebook–ով սպանության սպառնալիքներ է ստացել 33–ամյա քաղաքացուց

25.06.2018, 11:50
33–ամյա քաղաքացին Facebook–ով սպանության սպառնալիքներ է ուղարկել Մանվել Գրիգորյանի փաստաբանին:
Մանվել Գրիգորյանի փաստաբանը Facebook–ով սպանության սպառնալիքներ է ստացել 33–ամյա քաղաքացուց

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Մանվել Գրիգորյանի փաստաբանը Facebook–ով սպանության սպառնալիքներ է ստացել 33–ամյա քաղաքացուց։ 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 22-ին 14:00-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։

«Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանը, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։ Կատարվում է քննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–