Մոսկվա–Գյումրի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել անկարգապահ ուղևորի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել անկարգապահ ուղևորի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ավիադիսպետչարական ծառայությանը։
«Օդանավի հրամանատարը զեկուցել է, որ անհնար է կայունացնել ուղևորներից մեկի վարքը, ով, չարաշահելով ալկոհոլային խմիչքը, օդանավոմ սկսել է վիճել։ Անձնակազմը հարկադիր վայրէջք է խնդրել մոտակա օդանավակայանում», – նշել է աղբյուրն ու ավելացրել, որ անձնակազմին առաջարկվել է վայրէջք կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ինքնաթիռն այդ պահին գտնվել է Ռուսաստանի հարավային մասում։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, կռվարար ուղևորին փոխանցել են իրավապահ մարմիններին։
«Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ «ուղևորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել հրամանատարի պահանջներին, իրեն ոչ ադեկվատ է պահել և սկսել է ծխել»։
Գործակալության զրուցակցի խոսքով, ավիաընկերությունը մտադիր է անկարգապահ ուղևորից գանձել հարկադիր վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը:–0–