Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Նիկոլ Փաշինյանն ու երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ շարժվեցին ՊՊԾ գնդի զավթած շենքի ուղղությամբ

19.07.2016, 22:00
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միացված տեսախցիկներով, շարժվեցին ՊՊԾ գնդի զավթած շենքի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ շարժվեցին ՊՊԾ գնդի զավթած շենքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միացված տեսախցիկներով, շարժվեցին ՊՊԾ գնդի զավթած շենքի ուղղությամբ։

Մոտ մեկ ժամ առաջ շենքը զավթած անձինք սկսեցին օդ կրակել։ Հավաքված ցուցարարները մտածեցին, թե գրոհ է սկսվել և փորձեցին անցնել ոստիկաններից կազմված շղթան։

Համոզվելու համար, որ որևէ գրոհ չի եղել, ոստիկանությունը հրավիրեց մամուլի ներկայացուցիչներին և Փաշինյանին ավելի մոտենալ զավթած շենքին։ Սակայն ճանապարհի կեսից լրագրողներին թույլ չտվեցին շարունակել` ելնելով անվտանգության նկատառումներից։

Լրագրողներն ու Փաշինյանը տեսան հրառավարություն, որը բաց էր թողնվում ՊՊԾ շենքի մոտակայքից։

Ճանապարհին տեղեկացրեցին զավթած շենքում գտնվող վիրավորի մասին` չներկայացնելով մանրամասներ։ –0–