Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

19.05.2016, 12:23
Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան։
Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան։

Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

EgyptAir–ից հայտնել են Միջերկրական ծովում A320–ի հավանական կործանման մասին>>

Հինգշաբթի ռադարների էկրաններից անհետացել է EgyptAir ավիաընկերությանը պատկանող А320 ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ–Կահիրե չվերթը։ Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 12 պետությունների քաղաքացիներ։ Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ ինքնաթիռը կործանվել է։ Նախնական տվյալներով` օդանավն ընկել է Միջերկրական ծովի տարածքում։–0–