Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Պետական սահմանի ապօրինի հատման երկրորդ փորձը մեկ շաբաթվա ընթացքում

16.03.2016, 12:37
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, ով փորձում էր ապօրինի կերպով հատել հայ–իրանական սահմանը։
Պետական սահմանի ապօրինի հատման երկրորդ փորձը մեկ շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, ով փորձում էր ապօրինի կերպով հատել հայ–իրանական սահմանը, հաղորդում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Սահմանապահները Հայաստանում չարագործի են ձերբակալել, ով «որոնում էր Սև ծով տանող ճանապարհը»>>

Այսպես «Ագարակ» հսկիչ–անցակետում (Սյունիքի մարզ) գիշերն անհայտ անձը Հայաստանից դուրս գալիս սահմանապահներին ներկայացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու անձնագիր։

«Փաստաթուղթը ստուգելիս պարզվել է, որ այն կեղծ է։ Անձնագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը փոխարինել է անձնագրի էջը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողը, ով բացահայտել է սահմանախախտին, կխրախուսվի ղեկավարության կողմից։

Ըստ գործող օրենսդրության` ձերբակալվածը փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ–ին `հետագա քննության համար։ –0–