Սոչիի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 8 մարդ, այդ թվում` ՀՀ քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Սոչիի տներից մեկում։ Կա 8 զոհ, այդ թվում` ՀՀ 68–ամյա քաղաքացի։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 30-ին ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:
«Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.)», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–