Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Սյունիքում ավտովթարի է ենթարկվել ժամկետային զինծառայողներ տեղափոխող մեքենան. կա 11 վիրավոր

06.07.2016, 11:18
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Սյունիքում ավտովթարի է ենթարկվել ժամկետային զինծառայողներ տեղափոխող մեքենան. կա 11 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Գազ 66 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով shamshyan.com–ին։  

Ավտովթարի ենթարկված մեքենան տեղափոխելիս է եղել ժամկետային զինծառայողների։

Վթարի հետևանքով 11 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Կայքի հաղորդմամբ` վիրավորներից ութը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ երեքին` տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են:

Կայքի հաղորդմամբ` Կապանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Ռազմական ոստիկանությունն ու կայազորի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: –0–