Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել

20.03.2017, 12:25
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմանում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր:

Պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: -0-