Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Վրաստանում նախօրեին հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջ է ծխահարվել

25.08.2017, 17:14
Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջ է ծխահարվել։
Վրաստանում նախօրեին հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջ է ծխահարվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանում նախօրեին հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջ է ծխահարվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, նախօրեին հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է:

Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում:

Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության:

Գերատեսչության հաղորդմամբ, օգոստոսի 25-ին, ժամը 16։30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:

Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:–0–