Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի բժշկական կենտրոններից մեկում 37–ամյա ծննդկան է մահացել

29.04.2016, 11:28
Հինգշաբթի Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 37–ամյա ծննդկան է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

ՀՀ առողջապահության նախարարը նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:  Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:–0–