Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր «Ժառանգույթուն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակում:
Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, քրեական գործը հարուցվել է առավոտյան: Այժմ Մարտիրոսյանը գտնվում է ժամանակավոր կալանքի մեկուսարանում:
Մարտիրոսյանը հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցույցի կազմակերպիչներից մեկն է:
Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 60 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։ -0-