Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՃՏՊ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

17.06.2019, 16:54
ՃՏՊ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ քաղաքացիներ:
ՃՏՊ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկություն է հայտնել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած վթարում տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Հայտնում ենք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշերով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է ՀՀ չորս քաղաքացի», - հայտնում է ՀՀ դեսպանատունը։

Դեսպանության կողմից ճշտված տվյալներով, տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Նշվում է, որ ներկայում երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, բախվել են Hyundai մաքնիշի ավտոմեքենան և Պյատիգորսկ ուղևորվող միքրոավտոբուսը: Hyundai մեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Ընդհանուր առմամբ, տուժել է 10 մարդ, ովքեր հոսպիտալացվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց:-0-