Գեղարքունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց` բախվել է երկաթյա արգելապատնեշին, կա տուժած, հաղորդում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես, դեկտեմբերի 23-ին, ժամը 00:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Անի Պ.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է Վարդենիսի կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:-0-