Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

17.08.2018, 12:00
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:-0-