Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայտնաբերվել է կառավարության մասնաշենքում պայթուցիկի մասին կեղծ ահազանգի հեղինակը

14.05.2019, 20:06
Այսօր ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Հայտնաբերվել է կառավարության մասնաշենքում պայթուցիկի մասին կեղծ ահազանգի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. 2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

«Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–