Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հրաձգություն Երևանի կենտրոնում. կա զոհ և վիրավոր

14.09.2017, 14:31
Այսօր հրաձգություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
Հրաձգություն Երևանի կենտրոնում. կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Երևանի կենտրոնում ավտոմատից կրակահերթեր են հնչել։

Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, կրակահերթերը հնչել են «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի մոտակայքում։

Ականատեսների խոսքերով, կրահակերթերն արձակվել են ավտոմատից և ատրճանակից։  

Անհայտ անձինք կրակելուց հետո գցել են ավտոմատը հյուրանոցի դիմաց և մեքենայով դիմել փախուստի։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը` վիրավորվել։–0–