Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր

17.10.2019, 16:26
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:-0-