Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային

15.08.2019, 14:37
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Комсомольская правда»-ն հրապարակել է հինգշաբթի` օգոստոսի 14-ին, Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի ուղևորների անունը:

Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:

Ուղևորների թվում կային հայեր` Ստեփան Հակոբյան, Արթուր Առստամյան, Էրիկ Առստամյանը, Կարինա Ավետիսյանը, Լիանա Դավիդյան, Գալինա Մուրադյան և Վերա Ստրոկյան:

Նշվում է, որ օդ բարձրանալիս օդանավի երկու շարժիչների մեջ թռչուններ են մտել, ինչի հետևանքով բռնկում է առաջացել:

Ըստ ՌԴ առողջապահության նախաարրության, հոսպիտալացվել է 23 մարդ, այդ թվում` 9 երեխա: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, որը մոտ է բավարարին:

Ինչպես նշել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, օդաչուների և անձնակազմի անդամների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է խուսափել ուղևորների լուրջ վնասվածքներից:-0-