Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել «Կասեցում» շարժման ակտիվիստին ծեծի մեղավորների
09.02.2015,
15:34
Հայաստանի կառավարության շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել «Կասեցում» շարժման ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի մեղավորներին, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել «Կասեցում» շարժման ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի մեղավորներին, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ ՔԿ–ն, փետրվարի 7–ին ժամը 12:00-ի սահմաններում մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին: Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կանխամտածված առևանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
«Ժողովուրդը պահանջում է լիարժեք և հնարավորինս օպերատիվ բացահայտել կատարված հանցագործությունը», – ասաց Օսկանյանը։ Նրա խոսքերով` ԲՀԿ–ի անդամները մեղադրում են իշխանություններին «Կասեցում» շարժման ակտիվիստի վրա հարձակում կազմակերպելու մեջ։ «Մենք հակված ենք մտածելու, որ հարձակումը կազմակերպվել է իշխանությունների կողմից, քանի որ սա արդեն առաջին դեպքը չէ, որը դառնում է ինքնատիպ պրակտիկա` իշխանությունների քաղաքականությունից դժգոհներին լռեցնելու համար», – ասաց Օհանյանը։
«Կասեցում» շարժման մասնակիցները, որի անդամ է Արտակ Խաչատրյանը, պայքարում են շրջանառության հարկի օրենքի մի շարք դրույթները չեղյալ հայտարարելու համար, որոնք նախատեսում են պարտադիր փաստաթղթավորման ներդրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։ Բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի խորհրդարանը, կառավարության առաջարկով, մինչև 2015 թ.–ի հուլիս հետաձգել է օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը։
Օսկանյանն ընդգծեց, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ իշխանությունները կապ չունեն կատարված հանցագործության հետ, ապա բողոքի ակցիայի մասնակիցները կհանեն իրենց կասկածներն ու կդադարեցնեն բողոքի ակցիաները։
Դատապարտելով իր համակուսակցի ծեծի փաստը` ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ հանցագործությունը կհաջողվի բացահայտել առավելագույնս սեղմ ժամկետներում միայն լայն զանգվածների պահանջների ճնշմամբ։
Հայաստանի կառավարության շենքի առաջ երկուշաբթի ցերեկը հավաքվել է մի քանի տասնյակ մարդ, ովքեր դատապարտում են ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա կատարված հարձակումը։ Ակցիայի մասնակիցները որոշել են ուղևորվել դեպի ոստիկանության շենք, սակայն իրավապահ ուժերը փակել են Նալբանդյան փողոցը։ Բայց ցուցարարներին հաջողվել է հաղթահարել արգելքն ու շարժվել դեպի ոստիկանության շենք։
Կիրակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Արտակ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ, որում նշվում է, որ «մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա», – նշվում է հայտարարության մեջ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–