ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
18.11.2013,
13:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
«Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից Կազան էր ուղևորվում, կործանվել է Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Նախնական տվյալներով` ավիավթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ և 44 ուղևոր։ –0–