Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել

16.07.2019, 17:59
Թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ է կանխվել։
Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ագարակ» անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ են կանխել։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, հուլիսի 14-ին Հայաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ, որի ղեկին եղել է Իրանի քաղաքացի, սահմանապահները շան օգնությամբ հայտնաբերել են սպիտակ գույնի բյուրեղանման նյութ, ենթադրաբար՝ «մեթամֆետամին»:

Արգելված նյութերը թաքնված էին մեքենայի խցիկում` ուղևորի նստատեղի տակ:

Նշված անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին` փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները բացահայտելու համար:-0-