Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը երկարատև բուժում կստանա Երևանի Սթրես–կենտրոնում

07.11.2013, 12:41
Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանը, ով հոկտեմբերի 20–ին տուժել էր ՃՏՊ–ի հետևանքով, երկարատև բուժում կանցնի Երևանի Սթրես–կենտրոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնից։
Հայտնի  դերասան Վարդան Պետրոսյանը երկարատև բուժում կստանա Երևանի Սթրես–կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանը, ով հոկտեմբերի 20–ին տուժել էր ՃՏՊ–ի հետևանքով, երկարատև բուժում կանցնի Երևանի Սթրես–կենտրոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնից։

«Նա երեկվանից գտնվում է մեզ մոտ և պետք է երկարատև բուժում ստանա, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն մենք չենք կարող տրամադրել, քանի որ դա բժշկական գաղտնիք է»,– ասացին սթրես–կենտրոնից։

Հոկտեմբերի 20–ի ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։

Տուժածների թվում էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վիրահատվել էր։ Բժիշկները հեռացրել էին նրա  փայծաղն ու կարել լյարդի պատռվածքները։ Պետրոսյանը նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Այս փաստով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3 կետի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդու մահվան), որը 4–6 տարի ազատազրկում է նախատեսում։

Չորեքշաբթի հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել։ Սակայն առողջական վիճակի վատացման հետ կապված` տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն,  որտեղ հետազոտություն է անցել, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոն։

Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։

Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–