Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Զոդի կամրջի վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է

11.07.2019, 10:41
Ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:
Զոդի կամրջի վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ում այրվածքներ ստացած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

«Ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ», - հայտնել են գիտական կենտրոնից:-0-