Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Իրանում հետախուզվող քաղաքացին

26.04.2019, 13:05
Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ-ի քաղաքացի:
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Իրանում հետախուզվող քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ-ի քաղաքացի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 25-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ 36-ամյա քաղաքացի Մաջիդ Մոհամադհոսեին Հաբիբի Արաջհին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ըստ ոստիկանությանը, նա ապրիլի 11-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:-0-