Ադրբեջանական կողմն Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
13.03.2020,
15:10
Ադրբեջանական կողմն Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան»,- նշել է մամուլի խոսնակը:
Նրա խոսքով, հայկական կողմը պատասխանել է՝ ստիպելով հակառակորդին լռել: -0-