ԱՀ ՊՆ. հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ, հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:
ՊԲ-ն ներկայացնում է նահատակված զինծառայողների անունները՝
Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.
Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.
Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.
Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.
Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.
Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.
Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.
Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.
Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.
Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.
Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 16 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։ Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–