Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ալավերդի քաղաքի մոտ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ

17.10.2012, 20:20
ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ:
Ալավերդի քաղաքի մոտ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու համար,նշված վայր են ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները:

Ահազանգը փոխանցվել է նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն: Մկնդեղի գերեզմանոց է մեկնել նաև ԱԻՆ օպերատիվ խումբը: 

ՀՀ բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:--0-