Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը հասել է 19-ի

10.09.2020, 19:39
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը հասել է 19-ի
 Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Այսօր ալկոհոլային թունավորումից արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք, այսպիսով մահվան դեպքերի թիվը 19-ն է:

«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշվում է հայտարարության մեջ:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):-0-