Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Առաջիկայում կկայանա Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը

03.12.2012, 16:25
Կոնգոյում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը կանցկացվի առաջիկա օրերին, ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝  Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
Առաջիկայում կկայանա Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնգոյում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը կանցկացվի առաջիկա օրերին, ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝  Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կահիրեում Հայաստանի դեսպանությունը զբաղվում է հայ օդաչուների մարմինները հայրենիք տեղափոխելու հետ կապված փաստաթղթերի ձևակերպումով:

Շաբաթ օրը հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, վկայաբերելով Կոնգոյում ՌԴ դեսպանության տրամադրած տվյալները, հայտնել էր, որ շաբաթ լույս գիշերը Բրազավիլում վթարի ենթարկված տրանսպորտային ինքնաթիռը պատկանում է «Ռիջ էյրվեյզ» հայկական ավիաընկերությանը:

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության խնդրանքով ռուս դիվանագետների տրամադրած հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 30-ին՝ Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Ռիջ էյրվեյզ» հայկական ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որը տեղափոխելիս է եղել «Աէրոսերվիս» տեղական ընկերության բեռները:

Ավիավթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր յոթ անդամները, այդ թվում՝ Հայաստանի հինգ քաղաքացիներ՝ Վարազդատ Բալասանյանը (օդանավի հրամանատար` ծնվ. 1949 թվականին), Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը (օպերատոր` ծնված 1989թ.–ին):

Կոնգոյի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ ավիավթարի պատճառները պարզելու համար:

Նախնական տվյալներով, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ տեղափոխող ինքնաթիռն ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Բրազավիլի օդանավակայանի թռիչքուղու վրա և ընկել է բնակելի տարածք՝ ավերելով մի քանի շինություններ:

Վթարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, փրկարարների նախնական գնահատականներով, զոհվել է մոտ 30 տեղի բնակիչ: -0-