Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Դատարանը Արկադի Վարդանյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման

13.12.2013, 17:12
Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արկադի Վարդանյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման` սպանություն նախապատրաստելու համար։
Դատարանը Արկադի Վարդանյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արկադի Վարդանյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման` սպանություն նախապատրաստելու համար։

Մայիսին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Վարդանյանին և Արսեն Ավետյանին` Ավետյանի հորը` Ռոբերտ Աբրահամի Ավետյանին թունավորելու փորձ կատարելու մեղադրանքով։

Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ գործով քննվող մյուս մեղադրյալ Վարուժան Սավթալյանը` 4 տարվա ազատազրկման։

Արկադի Վարդանյանը Ռուսաստանում զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2000թ.–ին նա Հայաստանում հանրահավաք և անօրինական երթ կազմակերպեց, որի համար վարչական կալանքի ենթարկվեց։

2013թ.–ին Վարդանյանը սատարում էր փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրության արդյունքները չճանաչած  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` այսպես կոչված «բարևի հեղափոխությունը»։ Վարդանյանը բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքներին։ –0–