ԿԱՄԱԶ–ի վարորդ Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել
20.06.2014,
14:51
Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է ընդունել չերկարացնել ՃՏՊ–ի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող ԿԱՄԱԶ–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, տեղեկացնում է Lenta.ru–ն` հղում անելով ԻՏԱՐ–ՏԱՍՍ–ին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է ընդունել չերկարացնել ՃՏՊ–ի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող ԿԱՄԱԶ–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, տեղեկացնում է Lenta.ru–ն` հղում անելով ԻՏԱՐ–ՏԱՍՍ–ին։
Նախագահությունը խախտումներ է հայտնաբերվել Տվերի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 13–ի որոշման մեջ և նյութերն ուղարկել է կրկնակի քննության։
Դատարանի դեկտեմբերի որոշումից հետո Հարությունյանի կալանքի ժամկետը բազմիցս երկարացնում էին։
Պոդոլսկի ՃՏՊ–ն տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13–ին։ Խճով բեռնված բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, որն ընթանում էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո։ Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Փորձաքննությունը ցույց էր տվել, որ բեռնատարի ղեկին գտնվող Հարությունյանը երկար ժամանակ տրանսպորտային միջոցի տեխզննում չի կատարել։ Բացի այդ, ՆԳՆ–ն պարզել էր, որ կասկածյալը խախտել է երթևեկության կանոնները։ -0-