Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել

21.06.2013, 10:21
Հունիսի 19-ին ժամը 20:40-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հունիսի 19-ին ժամը 20:40-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:

08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով:

Կատարվում է հետաքննություն:-0-