Դամասկոսի հայկական կաթոլիկ եկեղեցու գնդակոծման հետևանքով մեկ մարդ զոհվել է և մոտ վաթսունը` վիրավորվել. ԱԳՆ
15.04.2014,
13:30
Դամասկոսի հայկական կաթոլիկ եկեղեցու գնդակոծման հետևանքով մեկ մարդ զոհվել է և մոտ վաթսունը վիրավոր է, Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Դամասկոսի հայկական կաթոլիկ եկեղեցու գնդակոծման հետևանքով մեկ մարդ զոհվել է և մոտ վաթսունը վիրավոր է, Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով SANA–ին, ահաբեկիչներն ականանետերից գնդակոծել են Դամասկոսում գտնվող երկու դպրոցները, մեկ երեխա զոհվել է, տասնյակ մարդիկ, մեծ մասամբ երեխաներ, վիրավոր են։
«Նախնական տվյալներով` Դամասկոսի հայկական կաթոլիկ եկեղեցու գնդակոծման հետևանքով մեկ մարդ զոհվել է և մոտ 60–ը վիրավոր է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության տվյալներով` ահաբեկիչները գնդակոծել են Բաբ Թումա պատմական թաղամասում և Քաթանայում գտնվող դպրոցները, որտեղ գտնվում է Մար Իլյաս եկեղեցին։ Առաջին գնդակոծման հետևանքով զոհվել է մեկ երեխա, 36 մարդ, առավելապես երեխաներ, վիրավորվել են։ Երկրորդ գրոհի ժամանակ տուժել է հինգ խաղաղ բնակիչ։
Սիրիայում 2011 թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 130 հազար մարդ է զոհվել։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատները, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումների, որոնց թվում գործում են նաև օտարերկրյա վարձու գրոհայիններ։–0–