Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Դանակով զինված տղամարդը փորձել է ԱԺ ներխուժել. ԶԼՄ

22.03.2013, 16:13
Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել ՀՀ ազգային ժողովի տարածք, տեղեկացնում են հայկական ԶԼՄ–ները։
Դանակով զինված տղամարդը փորձել է  ԱԺ ներխուժել. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել ՀՀ ազգային ժողովի տարածք, տեղեկացնում են հայկական ԶԼՄ–ները։

Շենքը պահպանող ուժային կառույցների աշխատակիցները հրազեն են կիրառել։

Ըստ ականատեսների` երկու կրակոց է հնչել։ Տղամարդը փորձել է թաքնվել, սակայն վիրավորվել է։

Այս պահին խորհրդարանի շենքի մոտ գտնվում է Շտապօգնության մեքենան։ –0–