Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լևոն Հայրապետյանի կալանավորումը

15.08.2014, 15:12
Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է կալանքից ազատել հայազգի մեծահարուստ, խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լևոն Հայրապետյանի կալանավորումը
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է կալանքից ազատել հայազգի մեծահարուստ, խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավորել  է 3 տարի: Նրան առաջադրվել է դրամական միջոցների հափշտակման և օրինականացման մեղադրանքներ։ Ավելի վաղ այդ գործի շրջանակում դատարանը կալանք էր դրել «Բաշնեֆտ»–ի 300 միլիոն ռուբլու բաժնետոմսերի փաթեթի վրա։

Պաշտպանությունը խնդրել էր, որ նրան քաղաքից չհեռանալու կամ 30 միլիոն ռուբլու գրավի դիմաց ազատեին քննչական մեկուսարանից։ Բացի այդ, Հայրապետյանին երաշխավորել են հասարակության մի շարք հարգելի անդամներ, որոնց թվում են մշակույթի գործիչներ Մարկ Զախարովը և Ալեքսանդր Շիրվինդտը, ինչպես նաև Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը։

Մեղադրյալը մասնակցել է նիստին «Մատրոսկայա տիշինա»–ից տեսակապով։ Նա հայտնել է վատ ինքնազգացողության մասին և խնդրել է բողոքը քննել առանց իր ներկայության, սակայն դատարանը որոշել է, որ նրա ներկայությունը պարտադիր է։

Քննության տվյալներով` Հայրապետյանը երկքաղաքացի է և անշարժ գույք ունի արտասահմանում, նա վերջին տարիներին ապրում է Մոնակոյում։

Լևոն Հայրապետյանը բարեգործական խոշոր նախագծեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ -0-