Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները ԼՂՀ տարածքում

14.07.2014, 18:28
Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները նկարահանել են իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները ԼՂՀ տարածքում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները նկարահանել են իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Տեսագրությունը համացանցում է հայտնվել հուլիսի 14-ին։

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊՆ–ն հայտարարություն էր տարածել, որ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Այսօրվա հայտարարության մեջ արդեն նշվում է, որ երկուշաբթի ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից։-0-