Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

EgyptAir–ից հայտնել են Միջերկրական ծովում A320–ի հավանական կործանման մասին

19.05.2016, 11:38
Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող A320 եգիպտական ինքնաթիռը, հավանաբար, կործանվել է Միջերկրական ծովում։
EgyptAir–ից հայտնել են Միջերկրական ծովում A320–ի հավանական կործանման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող A320 եգիպտական ինքնաթիռը, հավանաբար, կործանվել է Միջերկրական ծովում։

Այս մասին հայտարարել են EgyptAir ավիաընկերության և Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է Reuters–ը։

ՌԲԿ–ի հաղորդմամբ, Ahram պետական թերթի տվյալներով` ինքնաթիռում եղել է 66 մարդ։ Ինքնաթիռը վերջին անգամ կապի է դուրս եկել ռադարներից անհետանալուց 10 րոպե առաջ։ Միաժամանակ վերերկրյա ծառայություններն ինքնաթիռից աղետի ազդանշաններ չեն ստացել։

Ավելի վաղ EgyptAir–ից հայտնել են, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից Երևանի ժամանակով ժամը 04։45–ին, այն բանից հետո, երբ օդանավը մտել է Եգիպտոսի օդային տարածք։ Flightradar կայքի տվյալներով` անհետացումից առաջ ինքնաթիռը գտնվել է մոտ 11,2 կմ բարձրության վրա։ Flightradar–ը չի արձանագրել ինքնաթիռի թռիչքի բարձրության փոփոխություն։ Թռիչքի ձայնագրությունն ընդհատվում է Միջերկրական ծովի վրա` Եգիպտոսի օդային տարածք մուտք գործելիս։ –0–